Թենիս մարզաձևի հաղթողը Հայաստանի ներկայացուցիչն է

Թենիս մարզաձևի հաղթողը Հայաստանի ներկայացուցիչն է
Օգոստոս 14 22:27 2019

Առաջին անգամ մասնակցելով համահայկական խաղերին Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Գաբրիելլա Ակոպյանը դարձավ  թենիս մարզաձևի հաղթող: 

‹‹Մեծ պատիվ է մասնակցել Համահայկական 7-րդ ամառային խաղերին և հաղթել: Սա ինձ համար շատ կարևոր հաղթանակ էր: Շնորհավորում եմ իմ մրցակցին ևս երկրորդ հորիզոնակը զբաղեցնելու  համար, նա նույնպես մեծ աշխատանք էր տարել իր վրա և արժանի էր եզրափակչում խաղալու››,- ասաց Գաբրիելլան:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն ըստ Գաբրիելլայի մեծ փորձ տվեցին իրեն և օգնեցին հասնել իր նպատակին:

 

loading...