Կինը հայտնել է ոստիկաններին, որ գյուղապետ ամուսինը իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է

Կինը հայտնել է ոստիկաններին, որ գյուղապետ ամուսինը իր հետ ամուսնանալուց առաջ չի տեղեկացրել, որ ինքը ՁԻԱՀ-ով հիվանդ է
Օգոստոս 14 21:58 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009թ-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ, ով ամիսներ անց գյուղապետի ազգականներից պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և ամուսինը, տեղյակ լինելով իր հիվանդության մասին, հարաբերություն է ունեցել իր հետ, որի արդյունքում ինքը նույնպես վարակվել է ՁԻԱՀ-ով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ այս տարվա գարնանը ամուսնու հետ ապրել են Երևան քաղաքում գտնվող իր հայրական տանը և ամուսինը մրգի արկղի մեջ դասավորված մեկանգամյա բաժակների մեջ աճեցրել է կանեփանման բույսեր: Արմինե Ղ.-ն հայտնել է նաև, որ գյուղապետ ամուսինը իրեն պարտադրել է կաթուցիչով ծխելու միջոցով օգտագործել իր կողմից պատրասատված թմրանյութը:

loading...