Ուշագրավ դեպք՝ Տավուշում. Ամուսինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը շշով հարվածել է իր գլխին. կնոջը ճանաչել են ընտանեկան բռնարար


Ուշագրավ դեպք՝ Տավուշում. Ամուսինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը շշով հարվածել է իր գլխին. կնոջը ճանաչել են ընտանեկան բռնարար
Օգոստոս 14 17:05 2019

Պարզվում է՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումից հետո մարզերում անգամ կանայք սկսել են իրենց բռնարար ամուսինների դեմ անվարան բողոք գրել ոստիկանությունում, գրում է aravot.am-ը:

Տավուշի մարզը բացառություն չէ: Aravot.am-ի հետ զրույցում մարզպետարանի ընտանիքների, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Սարգիս Համբարձումյանը (լուսանկարում) ասաց, որ իրենք ոստիկանության եւ համապատասխան մարմիների հետ համագործակցելով՝ փորձում են կանխարգելել բռնությունը ընտանիքում ու փորձում են ընտանիքում համերաշխությունը վերականգնել. «Բռնության երեւույթը պետք է ընտանիքում վերանա ու տիրի համերաշխությունը:

 

Մենք ունենք ընտանեկան բռնություն գործադրած անձանց Նոյեմբերյանի ոստիկանության բաժնում` 4 անձ, Բերդի տարածաշրջանում՝ 6, Իջեւանում՝ 1 անձ եւ Դիլիջանում՝ 6 անձ: Ընդհանուր առմամբ մարզում հաշվառվել է 17 ընտանեկան բռնարար»: Նա ասաց, որ օրենքի ներդրումից հետո արդեն որեւէ կաշկանդվածություն չկա քաղաքացիների կողմից: Մարզպետարանի տվյալներով՝ հիմնականում կանայք են բռնության ենթարկվում: Համբարձումյանը մի ուշագրավ դեպք պատմեց, որը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանում. «Կինը ամուսնուն ֆիզիկական բռնության է ենթարկել, շշով հարվածել է ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, դրա համար կնոջը վերցրել են հաշվառման: Դա միակ դեպքն է Տավուշի մարզում, որ կինն է ամուսնու նկատմամբ բռնություն կիրառել»: 



loading...