Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասից ծուխ է նկատվում


Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասից ծուխ է նկատվում
Օգոստոս 14 16:53 2019

Օգոստոսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում՝ անտառի տարածքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: