Ավտովթար Երևանում. Կարմիր խաչի մոտ BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել. կա վիրավոր


Ավտովթար Երևանում. Կարմիր խաչի մոտ BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել. կա վիրավոր
Օգոստոս 14 13:46 2019

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 TD 568 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Կարմիր խաչի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պստասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։