ՀՀ Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի․ վարչապետ


ՀՀ Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի․ վարչապետ
Օգոստոս 14 13:14 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ Պաշտպանության բանակի զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):

Ինչպես եւ հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչեւ 2023 թվականը մտադիր ենք լուծել նաեւ ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»: