«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներին պարտադրել են կառավարության մոտ միտինգ անել


«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներին պարտադրել են կառավարության մոտ միտինգ անել
Օգոստոս 14 12:18 2019

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիան իրականացնել։ Տեղեկությունն Armday.am-ին փոխանցում են ընկերության մեր աղբյուրները։

 Աղբյուրը փոխանցեց, որ ընկերության տնօրինությունը առավոտյան մտել են աշխատակիցների աշխատասենյակ եւ ասել, որ այսօր ժամը երկուսին պետք է պարտադիր գնալ կառավարության մոտ եւ մասնակցել բողոքի ակցիային։

 Պատճառը վերջին ձերբակալություններն են։

Երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը և «Էլիպս» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցների կողմից բարձրացված աղմուկից հետո որոշել է չեղարկել ակցիան։