Վթարային ջրանջատում Եղեգնաձորում օգոստոսի 15-ին


Վթարային ջրանջատում Եղեգնաձորում օգոստոսի 15-ին
Օգոստոս 14 10:58 2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝  Բաղդասարյան, Թամանցիների, Տեր-Առաքելյան, Մուրացանի, Ալավերդյան, Սյունիքի, Վ. Համբարձումյան, Պռոշյան, Գլաձորյան փողոցների և նրբանցքների,  Զորավար Վարդան 20-35 համարների, Նորավան թաղամասի և Երևանյան խճուղու  ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

 

.                                                                                     Վեոլիա Ջուր ՓԲԸ

 



loading...