Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով
Օգոստոս 14 10:46 2019

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը:

Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ 

loading...