Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է


Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է
Օգոստոս 14 09:20 2019

ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները:

Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել: Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում: