Արմավիրի մարզպետարանում սկանդալ է տեղի ունեցել. Մարզպետն ու փոխմարզպետն ընդդեմ քույրերի


Արմավիրի մարզպետարանում սկանդալ է տեղի ունեցել. Մարզպետն ու փոխմարզպետն ընդդեմ քույրերի
Օգոստոս 13 23:39 2019

Արմավիրի մարզպետարանում լարված իրավիճակ է եղել տեւական ժամանակ: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը իր մոտ է կանչել է իր գործավարուհուն՝ Վիկտորիային եւ  ասել է, որ մանրազնին ստուգի, թե ովքեր են աշխատանքից ուշանում, ովքեր՝ ոչ եւ իրեն տեղեկացնի: «Նաեւ ասել է խոսացրու, ձայնագրի աշխատակիցներին, բեր տուր մեզ: Մասնավորապես, պետք է ձայնագրեր այն, թե աշխատակիցներն ինչ կարծիք  ունեն մարզպետի եւ տեղակալի մասին»,- պատմեց մեր աղբյուրը: 

Փոխանցեցին, որ աշխատակցուհին հրաժարվում է պահանջը կատարել, նշելով, որ իր գործընկերների նկատմամաբ նման քայլ չի կարող անել: Գործավարուհու պատասխանը փոխմարզպետի սրտով չի եղել եւ նա վերջինիս առաջարկել է, որ դիմում գրի եւ հեռանա աշխատանքից: 

Փոխմարզպետի գործավարուհու քույրն էլ՝ Արմինեն,   Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գործավարուհին է: Նա տեսնելով, որ քրոջն անարդարացի աշխատանքից ազատում են, ինքը եւս միջամտում է ստեղծված իրավիճակին:  Այնուհետ,  քույրերին են առաջարկվում դիմում գրել եւ հեռանալ, նրանք էլ ի պատասխան հայտարարում են, որ մարզպետի եւ տեղակալի մասին ուշագրավ տեղեկություններ ունեն, եթե շարունակեն պնդել, որ աշխատանքից ազատվեն, ապա իրենք ձայնագրությունները կհանրայնացնեն:  

Քույրերին աշխատանքից ազատելու հարցի քննարկումն էլ ավելի է սրվել, երբ քննարկումներին մասնակցելու նպատակով մարզպետարան է եկել աղջիկների մայրը եւ աղմուկ բարձրացրել: Մեր աղբյուրն ասաց, որ այդ օրը Համբարձում Մաթեւոսյանը եւ աշխատակազմի քարտուղարը մարզպետարանում չեն եղել: Կառույցում իսկական քաոս է սկսվում աղջիկների մոր աղմուկից: Մեր ականատես աղբյուրն ասաց, որ զանգում են եւ մարզպետարան են հրավիրում աշխատակազմի ղեկավարին, որպեսզի կարողանա խնդիրը կարգավորել:

ArmDay.am-ի աղբյուրն ասաց, որ հիմա խնդիրը քույրերի, մարզպետի եւ փոխմազպետի միջեւ հարթվել է, քանի որ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել: Այժմ նրանք միմյանցից դժգոհ չեն:



loading...