Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը


Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Օգոստոս 13 22:48 2019

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Սեպտեմբեր ամսվա տոնական օրերը՝ ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։

Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին:

Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է:

Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Օրենքը նաև սահմանում է, որ Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: