Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շանը
Օգոստոս 13 22:26 2019

Օգոստոսի 13-ին, ժամը 17:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Թաթուլ Կրպեյանի անվան» զբոսայգում, շունը արգելափակվել է քարերի միջև. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կենդանուն: