Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը


Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը
Օգոստոս 13 21:40 2019

Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է:

Նրա մասին գյուղացիները միայն դրական խոսքեր են ասում: Հարևանները երեկվանից ուշքի չեն գալիս, ասում են՝ տղան իրենց աչքի առաջ է մեծացել ու գոնե մեկ անգամ անշնորհք վարքով աչքի չի ընկել: Արայիկ Ղազարյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, յոթ ամիս առաջ էր մեկնել ծառայության: