Արտակարգ դեպք Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց


Արտակարգ դեպք Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոս 13 19:44 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ւոնցել Շենգավիթ վարչական տարածքում: