Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ»–ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը


Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ»–ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը
Օգոստոս 13 19:21 2019

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 13–ին ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են ՔՕ 178–րդ հոդվածի  3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի  2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ոստիկանությունը հայտարարեց «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունում կատարված չարաշահումների վերաբերյալ։



loading...