Հայկ Մարությանը վարչապետի լայվում բացահայտ ստեց, իբր թե իդեալական մաքուր ա». Արտուշ Այդինյան


Հայկ Մարությանը վարչապետի լայվում բացահայտ ստեց, իբր թե իդեալական մաքուր ա». Արտուշ Այդինյան
Օգոստոս 13 17:51 2019

Ֆեյսբուքում արձագանքում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հնչեցված հայտարարություններին: Մասնավորապես, քաղաքապետն ասել է, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում մաքրությունը լավ վիճակում է գտնվում:

Վարչական շրջանի բնակիչները ֆեյսբուքում լուսանկարներ են հրապարակում եւ ներկայացնում իրական պատկերը, որը իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես, Արտուշ Այդինյանը գրել է.

«Հենց նոր՝ վարչապետի լայվում, քաղաքապետը Դավթաշենի մասով բացահայտ ստեց, իբր թե իդեալական մաքուրա։ Ահա պատկերը, թարմ նկար»,- գրել է օգտատերը եւ կցել այս լուսանկարները: