ԱԺ լրատվության վարչությունը համալրվել է իշխանության յուրային երկու աշխատակցով


ԱԺ լրատվության վարչությունը համալրվել է իշխանության յուրային երկու աշխատակցով
Օգոստոս 13 17:44 2019

Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների շուրջ ստեղծված աղմուկը չի վերջանում եւ մի բան էլ նոր թափ է ստանում: Հիշեցնեք, որ Ազգային ժողովի խորհուրդը ընդունել է մի փաստաթուղթ, որի համաձայն կառուցվածքային փոփոխություններ են լինելու: 

Այդ փաստաթղթի համաձայն՝ ի թիվս այլ վարչությունների եւ բաժինների դադարեցվում է լրատվության և հանրության հետ կապերի վարչության գործունեությունը: ArmDay.am-ին սրա հետ կապված հետաքրքիր մանրմասներ հայտնի դարձավ: 

Փոփոխությունների արդյունքում լրատվության և հանրության հետ կապերի վարչության մի շարք աշխատակիցներ դառնում են գործազուրկ: Սա ԱԺ-ի վերեւներում կայացրած որոշում է: Բանն այն է, որ Ազգային ժողովի ներկայիս նախագահը եւ նրա թիմը վստահություն չունի լրատվականի շատ աշխատակիցների նկատմամբ: Նրանց չգիտես ինչու համարում են նախկինների թիմակիցները, չնայած որ աշխատակիցները իրենց աշխատանքը կատարում են պարտաճանաչ:

Վստահության բացակայության պատճառով է, որ ԱԺ նախագահի գործուղումներին լրատվական բաժնից որեւէ աշխատակցի պատվիրակության կազմում չեն ընդգրկել: Պաշտոնական հաղորդագրությունները մշտապես ուղարկել են Արարատ Միրզոյանի օգնակններըից մեկն ու մեկը, որոնցից մեկը մշտապես եղել է գործուղումներին: Նախկինում, սակայն ԱԺ նախագահի գործուղումների ժամանակ մեկնում էր լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետը: Տեղեկացանք նաեւ, որ ԱԺ նախագահի հետ կապված հաղորդագրությունների հրապարակումը  եւս ղեկավարում են նրա օգնականները, նախկինում դա կրկին անում էր լրատվության վարչությունը: 

Միաժամանակ նույն փաստաթղթի համաձայն՝ ստեղծվելու է նոր վարչություն, որը համակարգելու է լրատվության հետ կապված աշխատանքերը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ լրատվության վարչությունում արդեն կա իշխանություններին յուրային երկու աշխատակից՝ մեկ տղա եւ մեկ աղջիկ: Ասում են նրանցից մեկը հատկապես ծանր է տանում, որ լրագրողները օրվա իշխանությունների մասին ճշմարտությունն են ասում: