Զելենսկին պարզեցրել Է Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսաստանցիներին


Զելենսկին պարզեցրել Է Ուկրաինայի քաղաքացիության շնորհումը ռուսաստանցիներին
Օգոստոս 13 17:35 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել Է հրամանագիր, որը ռուսաստանցիների համար պարզեցնում Է երկրի քաղաքացիության ստացումը: Փաստաթուղթը հրապարակված Է պետության ղեկավարի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Օրենքի համաձայն՝ ուկրաինական անձնագրի պարզեցված ստացման հույս կարող են ունենալ այն օտարերկրացիները կամ առանց քաղաքացիության անձինք, ովքեր պաշտպանել են երկիրը եւ մասնակցել են տարբեր մարտական գործողությունների Կիեւի կողմից, այդ թվում՝ Դոնբասի զիվնած հակամարտությունում: Բացի դրանից, ընթացակարգը պարզեցվում Է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հայրենիքում հալածանքների են ենթարկվում քաղաքական շարժառիթներով: 

Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար հայտատուների նշված կատեգորիաները պետք Է հայտարարագիր տան արդեն իրենց ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Ռուսաստանցիները նաեւ պետք Է փոստաթղթերով ապացուցեն քաղաքական հետապնդման փաստը:



loading...