Շավարշ Քոչարյանի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանի հետ


Շավարշ Քոչարյանի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանի հետ
Օգոստոս 13 16:54 2019

 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 13-ին ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov):

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։

 

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ պատվիրակության՝  տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։