Պուտինն օգոստոսի 19-ին Ֆրանսիայում Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը


Պուտինն օգոստոսի 19-ին Ֆրանսիայում Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը
Օգոստոս 13 16:25 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Օգոստոսի 19-ին, իրոք, պատրաստվում Է Ռուսաստանի նախագահի աշխատանքը այցը Ֆրանսիա, այն լինելու Է մեկօրյա այց»,-նշել Է նա: «Թեմաներն ակնհայտ են՝ ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը, որն ունի խիստ հագեցած տնտեսական բովանդակություն, միջազգային խնդիրները <…>, իհարկե, Ուկրաինան եւ, անշուշտ, կքննարկեն նորմանդական ձեւաչափով աշխատանքը շարունակելու հեռանկարները»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...