Հոնկոնգի օդանավակայանը դադարեցրել Է ուղեւորների գրանցումը բողոքի ակցիաների պատճառով


Հոնկոնգի օդանավակայանը դադարեցրել Է ուղեւորների գրանցումը բողոքի ակցիաների պատճառով
Օգոստոս 13 15:34 2019

 Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել Է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:

 

«Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը լրջորեն խախտվել Է այսօր օդանավակայանում մարդկանց զանգվածային կուտակման հետեւանքով»,-գործակալությունը մեջբերում Է օդանավակայանի տնօրենության հայտարարությունը:

 

Օգոստոսի 13-ին ավելի վաղ 300-ից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, որն ընդհատումներով Է աշխատում բողոքի զանգվածային ակցիաների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: