Համահայկական խաղերի մեդալների քանակով առաջատարը Երևանի թիմն է

Համահայկական խաղերի մեդալների քանակով առաջատարը Երևանի թիմն է
Օգոստոս 13 15:14 2019

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջատարը Երևանի թիմն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային 5 օրից հետո Երևանի թիմն ունի 91 մեդալ` 41 ոսկե, 25 արծաթե և 25 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Գյումրու թիմն է 21 մեդալով` 8 ոսկե, 10 արծաթե և 3 բրոնզե: Առաջին եռյակը եզրափակում է Էջմիածնի թիմը` 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալներով:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:

loading...