Պուտինը Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով


Պուտինը Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով
Օգոստոս 13 14:54 2019

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին պարգեւատրել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, համապատասխան հրամանագիրն օգոստոսի 13-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Հայրենական մշակույթի եւ արվեստի զարգացման բնագավառում ներդրած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար Վլադիմիր Թեոդորի Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի «Մոսկվայի երաժշտության միջազգային տուն» մշակույթի պետական բյուջետային հիմնարկության նախագահին, պարգեւատրել «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» I աստիճանի շքանշանով, ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: