Սերժ Թանկյանը հանդիպել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենի հետ


Սերժ Թանկյանը հանդիպել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենի հետ
Օգոստոս 13 14:22 2019

 «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լուսանկարը հրապարակված է «Իմ քայլը» հիմնադրամի «Instagram»-ի էջում հետևյալ գրառմամբ. «Լավագույն գաղափարները ծնվում են սեղանի շուրջ»:

Հովհաննես Ղազարյանն ու Սերժ Թանկյանը հանդիպմանը քննարկել են ապագա քայլերն ու առաջիկա անելիքները: