Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին տրակտոր է այրվել


Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին տրակտոր է այրվել
Օգոստոս 13 13:45 2019

 «911» ծառայություն օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:14-ին։ Ամբողջությամբ այրվել է «Same 603» մակնիշի տրակտորը: