ԱՄՆ-ում խստացրել են միգրանտներին գրին քարտերի տրման կանոնները


ԱՄՆ-ում խստացրել են միգրանտներին գրին քարտերի տրման կանոնները
Օգոստոս 13 11:55 2019

 ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը կից Քաղաքացիության եւ ներգաղթի հարցերի ծառայության տնօրեն Քեն Կուչինելիի խոսքով՝ նորամուծությունները կդառնան այն բանի երաշխիքը, որ հնարավորինս քիչ օտարերկրացիներ կգտնվեն պետության խնամակալության տակ: «Կանոնները արգելք կստեղծեն այն օտարերկրացիների համար, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ պետության խնամակալության տակ գտնվող անձինք, ժամանելու Մացյալ Նահանգներ եւ գրին-քանտ ստանալ»,- պարզաբանել Է նա ճեպազրույցի ընթացքում:

 

Նշվում Է, որ նոր փաստաթղթում ձեւակերպված Է այն մարդու հստակ սահմանումը, ով գտնվում Է պետության խնամակալության տակ: Այդ կատեգորիային կդասվեն այն անձինք, ովքեր մեկ կամ ավելի նպաստ են ստանում 12 ամիսը գերազանցող 36-ամսյա ժամանակամիջոցում, հաղորդել Է Life-ը: