Վենեսուելայի նախագահը փոխել Է վեց նախարարի եւ կարգադրել Է ստեղծել նոր գերատեսչություն


Վենեսուելայի նախագահը փոխել Է վեց նախարարի եւ կարգադրել Է ստեղծել նոր գերատեսչություն
Օգոստոս 13 11:45 2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 12-ին մի շարք փոփոխություններ Է կատարել երկրի գերատեսչություններում: Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Նորացման եւ փոփոխությունների գործընթացի շրջանակում ես որոշեցի նշանակել մեծ փորձով եւ բարձր պատասխանատվությամբ մի խումբ պրոֆեսիոնալների, որոնք կարեւոր գործառույթներ կկատարեն երկրի համալիր զարգացման համար»,- գրել Է քաղաքական գործիչը:

 

Մադուրոն նշել Է, որ ստեղծել Է նոր գերատեսչություն՝ ՝զբոսաշրջության եւ արտաքին առեւտրի նախարարություն, դրա ղեկավար Է նշանակվել Ֆելիքս Ռամոն Պլասենսիա Գոնսալեսը:

 

Այս տարվա գարնանը Մադուրոն հայտարարել Էր երկրի ղեկավարման համակարգում փոփոխությունների պլանի մշակման մասին՝ «կառավարության կատարած սխալների ուղղման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: