Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը


Դիլիջանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը
Օգոստոս 13 11:04 2019

Դիլիջանում մեկնարկել է միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա են ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան այրեր Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերից: «Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անց են կացվել Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

 

Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

 

«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի են ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: