Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին


Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
Օգոստոս 13 10:53 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 13-ին, իրենց պահանջներով նամակ հանձնեցին Բարձրագույն դատական խորհրդին։

 

Հիշեցնենք, որ երեկ նրանք բողոքի ակցիա էին իրականցնում ԲԴԽ-ի դիմաց՝ պնդելով, որ Քոչարյանի գործով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ ապօրինություններ են իրականացվում եւ ԲԴԽ–ն ցուցաբերում է հանցավոր անգործություն։ Երկու ժամ բողոքի ակցիայից հետո ցուցարարներին մոտեցավ ԲԴԽ մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը  եւ խնդրեց իրենց պահանջները գրավոր ներկայացնել, քանի որ ԲԴԽ-ում նիստ է գումարվել եւ հայտնի չէ, թե այն երբ կավարտվի։

 

 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով գտնվում է կալանքի տակ։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ ՍԴ–ն դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

 

Հավելենք, որ ԲԴԽ–ն համաձայնություն էր տվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, ինչից հետո նրա  լիազորությունները կասեցվել էին։