Իրկուտսկի մարզում ավելացել Է անտառային հրդեհների տարածքը


Իրկուտսկի մարզում ավելացել Է անտառային հրդեհների տարածքը
Օգոստոս 13 10:44 2019

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 12 անտառային հրդեհ Է վերացվել գրեթե 1,89 հազար հեկտար տարածքում, բայց դեռեւս 125 օջախ շարունակում Է գործել 774 հազար հեկտար տարածքում:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայությունը:

 

Մեկ օրում հրդեհների թիվը պակասել Է 15-ով, բայց հրդեհների ճարակած տարածքն ավելացել Է 4 հազար 371 հեկտարով:

 

Նախօրյակին «Ավիալեսօխրանայի» կայքում հաղորդվել Է, որ Ռուսաստանի տարածաշրջանների դժվարամատչելի շրջաններում գործում Է 301 անտառային հրդեհ ավելի քան 2,7 միլիոն հեկտար տարածքում:Այդ տարածքներում մարման աշխատանքները դադարեցված են արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման եւ հրդեհային անվանգության ապահովման տարածաշրջանային հանձնաժողովների որոշմամբ: Ակտիվ մարման աշխատանքներ են կատարվում 283 հազար հեկտար տարածքում: Արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Ռուսաստանի Դաշնության 4 սուբյեկտում. Իրկուտսկի մարզի, Սախայի Հանրապետության (Յակուտիայի), Կրասնոյարսկի երկրամասի ամբողջ տարածքում, Բուրյաթիայի Հանրապետության երեք մունիցիպալ շրջաններում: