Սաստիկ հրդեհ Է բռնկել Հունաստանի Էվբեոս կղզում


Սաստիկ հրդեհ Է բռնկել Հունաստանի Էվբեոս կղզում
Օգոստոս 13 10:20 2019

Ուժգին անտառային հրդեհ Է օգոստոսի 13-ին սկսվել Հունաստանի Էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտենել Է Skai հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ կրակը բռնկել Է գիշերը Ագրիլիցայի սոճու թավ անտառում:

 

Տարհանման են պատրաստվում տեղի երեք գյուղերի (Ագրիլիցա, Կոնդոդեսպոտի եւ Մակրիմալի) բնակիչները: Հրդեհից առաջացած ծուխը մեծ տարածք Է ընդգրկել եւ զգացվում Է Աթենքի եւ Ատտիկա կենտրոնական մարզի բազմաթիվ շրջաններում՝ Էվբեոսից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:

 

Կրակի դեմ պայքարում են 133 հրշեջներ 45 հրշեջ մեքենայով: Սաստիկ քամիներն ու ծուխը խանգարում են հրշեջ օդուժի աշխատանքին:

 

Հունաստանում այս օրերին 40 աստիճանի հասնող տապ Է հաստատվել, որն ուղեկցվում Է ուժգին քամիով: Երկրի տարբեր շրջաններում ամեն օր տասնյակ հրդեհներ են բռնկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: