Բարաք Օբաման կմասնակցի՞ Երևանում տեղի ունենալիք ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին․ «Հրապարակ»


Բարաք Օբաման կմասնակցի՞ Երևանում տեղի ունենալիք ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին․ «Հրապարակ»
Օգոստոս 13 08:47 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:

 

 

Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար:

 

Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: