Ինչու՞ էր Վանեցյանը վարչապետի կնոջ ու որդու կողքին եւ ինչու չի կայացել Քոչարյաննների ակցիան Ստեփանակերտում


Ինչու՞ էր Վանեցյանը վարչապետի կնոջ ու որդու կողքին եւ ինչու չի կայացել Քոչարյաննների ակցիան Ստեփանակերտում
Օգոստոս 12 21:24 2019

Արցախում տեղի ունեցած հանրահավաքին նախատեսված է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան: ArmDay.am-ի աղբյուրների փոխանցմամաբ՝ Երեւանից երեք տուրիստական ավտոբուսով Ստեփանակերտ են մեկնել Քոչարյանի աջակիցները: Նրանք պետք է ակցիա իրականացնեին, հայտարարեին, որ Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, սակայն անհայտ պատճառներով չեն արել:

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի Ստեփանակերտում գտնվելը պատահական չի եղել: Իրավապահները պօերատիվ տվյալներ են ունեցել, որ հանրավոր է զանգվածային անկարգություններ լինի: Հայաստանի քաղաքական էլիտայի անվտանգությունը վերահսկելու նպատակով Վանեցյանն անձամբ է մեկնել Արցախ: Մեր աղբյուրներն ասացին՝ պատական չէր, որ Արթուր Վանեցյանը հանրահավաքի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա որդու՝ Աշոտ Փաշինյանի կողքին է եղել:



loading...