ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի տեղեկություններով նա իրենց մոտ է


ՊԲ զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի տեղեկություններով նա իրենց մոտ է
Օգոստոս 12 19:14 2019

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

 

«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:



loading...