Ավարտվել Է «Թուրքական հոսք» գազամուղի սերբական տեղամասի առաջին հատվածի շինարարությունը


Ավարտվել Է «Թուրքական հոսք» գազամուղի սերբական տեղամասի առաջին հատվածի շինարարությունը
Օգոստոս 12 18:40 2019

Ավարտվել Է «Թուրքական հոսք» գազամուղի 403-կիլոմետրանոց տեղամասի, որն անցնելու Է Սերբիայի տարածքով, առաջին հատվածի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է Վոյեւոդինայի հեռուստառադիոկայանը:

 

Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է Բուլղարիայի սահմանից մինչեւ Չուպրիա քաղաք ձգվող հատվածին: Ներկայում ընթանում են երկրորդ՝ Չուպրիայից մինչեւ Դանուբ հատվածի կառուցման աշխատանքները: Ընդամենը կառուցվելու Է չորս տեղամաս, պլանների համաձայն, գազատարի շինարարությունը կավարտվի մինչեւ տարեվերջ:

 

Աշխատողների խոսքով՝ երկրորդ հատվածի շինարարության ընթացքում կօգտագործվեն ավելի քան 50 հազար տոննա խողովակներ: «Թուրքական հոսք» նախագիծը գազատարի անցկացում Է նախատեսում Սեւ ծովի հատակով մինչեւ Թուրքիայի եվրոպական մաս եւ այնուհետեւ մինչեւ Հունաստանի հետ սահմանը: Առաջին ճյուղը նախատեսված կլինի թուրքական շուկան ապահովելու, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներին գազի մատակարարման համար: Պոտենցիալ շուկաների թվում «Գազպրոմ»-ը դիտարկում Է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: