Համահայկական խաղերին մարդկանց Արցախում առաջարկվել է քնել լեժանակաների վրա


Համահայկական խաղերին մարդկանց Արցախում առաջարկվել է քնել լեժանակաների վրա
Օգոստոս 12 15:47 2019

Ինչպես հայտնի է օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում տեղ են ունենում համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը անցկացվեցին Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում են լինելու: Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում կլինի:

ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Արցախում անցակացված երեք օրերին մարդիկ այնքան շատ են եղել, որ հյուրանոցները եւ հյուրատները չեն բավարարել: Մեր աղբյուրը փոխանցեց, որ որոշներին տեղավորել են դպրոցներում: Նրանց առաջարկվել է քնել լեժանակաների վրա: