Տավուշի մարզում բախվել են 43-ամյա վարորդի ՎԱԶ-2114-ը և 62-ամյա վարորդի ՎԱԶ-2107-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Տավուշի մարզում բախվել են 43-ամյա վարորդի ՎԱԶ-2114-ը և 62-ամյա վարորդի ՎԱԶ-2107-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոս 12 10:32 2019

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեել Տավուշի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 43-ամյա Վոլոդյա Մ.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 DV 761 համարանիշի և Իջևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Բենիամին Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 707 TT 10 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: 

loading...