Չինչինում տուն է այրվել․ 7 հոգի մնացել է անօթեւան


Չինչինում տուն է այրվել․ 7 հոգի մնացել է անօթեւան
Օգոստոս 12 09:24 2019

Չինչինի համայնքապետարանից հայտնում են․

Հարգելի՚ հայրենակիցներ,

սույն թվականի օգոստոսի 10-ին Չինչին գյուղում ամբողջությամբ այրվել է Ալբերտ Համլետի Գյոզալյանի բնակելի տունը։
Յոթ մարդ մնացել է անօթևան՝ զուրկ ապրուստի տարրական հնարավորություններից։
Չինչինի գյուղապետարանը կազմակերպել է դրամահավաք ՝ ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված բազմազավակ ընտանիքի կացության հարցը լուծելու համար։
Միևնույն ժամանակ խնդրում ենք տրամադրել հագուստ 12,10,10 տարեկան 3 տղաների և 13տ աղջիկ երեխայի համար։
Բոլոր նրանք, ովքեր Չինչին գյուղում ունեն վաճառքի տուն, խնդրում ենք կապ հաստատել Չինչինի գյուղապետարանի հետ 093691749 հեռախոսահամարով։