Ցանկանալ տղամարդուն և նրա կարիքն ունենալ. տարբերություններ


Ցանկանալ տղամարդուն և նրա կարիքն ունենալ. տարբերություններ
Օգոստոս 11 18:56 2019

Հարաբերություններ ձևավորել ցանկանալը նորմալ բան է, բայց երբ այդ ցանկությունը քեզ վերածում է քո այն կպչուն ստվերին, ով պարզապես չի կարող առանց զուգընկերոջ, դու կգտնես ցանկացած բան, բայց ոչ՝ իսկական սեր: Ահա տղամարդուն ցանկանալու և տղամարդու կարիքն ունենալու միջև տարբերությունները:

1. Ցանկանալ նշանակում է՝ գիտակցել սեփական արժեքդ, կարիքն ունենալ՝ վերցնել այն, ինչ կարող ես ստանալ:

Պետք չէ կառչել ցանկացած տղամարդուց, ով հայտնվում է քո կյանքում: Եղիր ուժեղ կին, ով գիտի իր գինը: Դա նշանակում է, որ, երբ տղամարդն անթույլատրելի կերպով է շփվում քեզ հետ, դու պետք է հրաժեշտ տաս նրան: Քո զուգընկերոջ համար բարձր նշաձող սահմանիր, և այդ ժամանակ դու կստանաս այն, ինչ ուզում ես:

2. Ցանկանալ նշանակում է՝ տալ քո ուժը, կարիքն ունենալ՝ բարեհաճություն և խրախուսանք փնտրել:

Առողջ հարաբերությունները նրանք են, երբ դու ուզում ես քո կյանքը կիսել մեկ ուրիշի հետ, նրան քո կյանքում կատարվող իրադարձությունների անմիջական մասնակիցը դարձնել, թեպետ շատ հանգիստ կարող ես ապրել նաև առանց նրա: Երբ դու վստահ ես քեզ վրա, ապա փնտրում ես տղամարդու, ով թիկունք կլինի քեզ, բայց քեզ նրա բարեհաճությունը պետք չէ:

3. Ցանկանալ նշանակում է՝ ամուր կանգնել, կարիք ունենալ ճկվելու:

Երբ դու տղամարդու կարիքն ունես, դու կարող ես գնալ անառողջ կոմպրոմիսների, կարող ես արդարացնել անգամ նրա վատ վարքագիծը: Եվ մինչ դու դա կհասկանաս, դու կարող ես հարմարվել նրա պահանջներին, որպեսզի նա քո երջանկության հաշվին երջանիկ լինի: Երբ դու ցանկանում ես տղամարդուն, դու փնտրում ես քեզ հավասար մեկին, նրան, ով քեզ թույլ կտա արտահայտել սեփական կարծիք, ով չի վախենում դրանից: Մնա հավատարիմ քո արժեքներին ու դու կգտնես նրան, ում արժանի ես:

4. Ցանկանալը քո սեփական իշխանությունն ունենալն է, կարիք ունենալը՝ շարունակ կասկածներ ունենալը:

Երբ դու տղամարդու կարիքն ունես, դու վախենում ես ասել մի բան, որ կարող է նրան դուր չգալ: Անընդհատ մտածում ես խոսելուց առաջ, միայն թե նա չհեռանա: Սակայն, երբ դու իսկապես պատրաստ ես հարաբերությունների, դու ցանկանում ես տղամարդուն, ով գնահատում է քո ուժը և չի փորձի վերահսկել քեզ:

5. Ցանկանալ նշանակում է՝ հավատարիմ լինել ինքդ քեզ, կարիքն ունենալ՝ կորցնել անհատականությունդ:

Ցանկանալ տղամարդուն՝ նշանակում է՝ գտնել նրան, ով կծափահարի քո անկախությանը և կդրդի քեզ հանդիպել ընկերների հետ կամ զբաղվել հոբբիով: Իսկ երբ դու սկսում ես մոռանալ քո կյանքի, ընկերների մասին, այն մասին, թե ով ես դու առանց նրա, դու քեզ կորցնում ես այդ հարաբերությունների մեջ:

6. Ցանկանալ նշանակում է՝ ջանքեր գործադրել, կարիքն ունենալ՝ ապրել երազանքներով ու ֆանտազիաներով:

Հարաբերությունները ջանքեր են պահանջում: Ցանկանալ տղամարդուն՝ նշանակում է՝ պատրաստ լինել ջանքեր գործադրել՝ նրանից սպասելով նույնը, վստահ լինելով, որ արդյունքն արժե, որ այդպես վարվես: Երբ դու ինչ-որ մեկի կարիքն ունես, նշանակում է՝ դրանք իդեալականացրած հարաբերություններ են: Դու կարող ես մտածել, որ քեզ պետք է տղամարդ՝ երջանիկ ու հաջողակ լինելու համար: Սակայն դա ուղիղ ճանապարհ է դեպի հիասթափություն:

7. Ցանկանալ նշանակում է՝ քեզ պատրաստ զգալ, կարիքն ունենալ՝ քեզ միայնակ զգալ:

Պետք չէ, ելնելով միայնության զգացումից՝ հանդիպել ձեռքի տակն ընկած առաջին իսկ պատահածի հետ: Չարժե այդպես անել: Հարաբերությունները պետք է սիրո վրա կառուցված լինեն, այլ ոչ թե՝ միայնության:

8. Ցանկանալն առողջ հավասարակշռությունն է, կարիքն ունենալը՝ տարվածությունը:

Անգամ այն ժամանակ, երբ դու ցանկանում ես տղամարդուն, դու, միևնույն է, ուզում ես ունենալ քո կյանքը: Տղամարդու կարիքն ունենալ՝ նշանակում է՝ տարված լինել այն բանով, թե որտեղ է նա այս պահին, ում հետ, երբ կզանգի, կգրի, և այլն: Ցանկանալ տղամարդուն՝ նշանակում է՝ ժամանակ ուզել նաև քեզ, ընկերներիդ, ընտանիքիդ ու կարիերայիդ համար:

9. Ցանկանալը սեր է, կարիքն ունենալը՝ կախվածություն:

Երբ քեզ պետք է ինչ-որ մեկը՝ միայնությունից ազատվելու կամ սեփական անձի նկատմամբ ունեցած կասկածները փարատելու համար, դա անխուսափելիորեն ավարտվում է այդ տղամարդուց ունեցած կախվածությամբ, ով իրականում այդ արժանիքները չունի: Եթե դու սեփական արժանապատվության զգացում ունենաս և վստահես քո կանխազգացմանը, կհասկանաս, թե ինչպիսի տղամարդ ես դու ի վերջո ուզում: