Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի հաղթող


Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի հաղթող
Օգոստոս 9 18:33 2019

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դարձել է Եվրասիայի Բաց Գավաթ խոշոր միջազգային մրցաշարի հաղթող:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Մրցաշարում հիանալի հանդես եկավ Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Սարգսյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Նշենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում այս հաղթանակը արդեն երրորդ է 17-ամյա Սարգսյանի համար՝ հունիսի Սարգսյանը դարձել էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող, հուլիսին Բաթումի քաղաքապետի գավաթի խաղարկությունում կիսել էր  1-2-րդ հորիզոնականը, իսկ հունիսի 30-ին էլ ՖԻԴԵ-ն Սարգսյանին շնորվել էր գրոսմայստերի կոչում:

Եվրասիայի Բաց Գավաթ մրցաշարի մեր մյուս մասնակից Արթուր Դավթյանը 5 միավորով զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը:

 

Ռուսաստանի Եկատերինբուրը քաղաքում ավարտվեց Եվրասիայի Բաց Գավաթ խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 13 երկների 191 շախմատիստներ, այդ թվում՝ 20 գրոսմայստեր և 20 միջագզային վարպետ: