Ի պատիվ հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն երգ


Ի պատիվ հայկական պատվիրակության ղրղզ արտիստը կատարել է հայերեն երգ
Օգոստոս 9 15:18 2019

Ի պատիվ Ղրղզստանում գտվող հայկական պատվիրակության ղրղըզ արտիստը կատարել է հայերեն «Ես չեմ ուզում քեզ մոռանալ» երգը:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառմամբ տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Video Player
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում է: Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: