Հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետում


Հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետում
Օգոստոս 8 22:26 2019

Օգոստոսի 8-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: