Գեղարքունիքի բազկամարտիկները երեք ոսկե մեդալ են նվաճել Համահայկական խաղերում


Գեղարքունիքի բազկամարտիկները երեք ոսկե մեդալ են նվաճել Համահայկական խաղերում
Օգոստոս 8 09:06 2019

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում,  Համահայկական 7-րդ ամառային  խաղերի  շրջանակում,   Գեղարքունիքի մարզը ներկայացնող բազկամարտիկները երեք ոսկե մեդալ են նվաճել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, Գեղարքունիքի մարզը ներկայացնող  մարզիկները բազկամարտի մրցումներում   գրանցել են  լավ արդյունք՝ նվաճելով 3 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: «Բազկամարտ մարզաձևում վերին գետաշենցի Ազատ Սրապյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Վարդենիսցի Վարդան Խաչատրյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը ձախ ձեռքով նվաճել է արծաթե, աջ ձեռքով՝ ոսկե մեդալ: Բազկամարտի կանանց պայքարում վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը ձախ ձեռքով նվաճել է բրոնզե, իսկ աջ ձեռքով արծաթե մեդալ: Փաստորեն, նախորդ օրը հաջողության հասած մարզիկները կրկնեցին նվաճումները շատ ավելի փառահեղ ձեւով»,- տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը: 

Խոսրով Խլղաթյան