Պատանի բռնցքամարտիկները 9 մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում


Պատանի բռնցքամարտիկները 9 մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Օգոստոս 7 23:10 2019

Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Վաղը՝ օգոստոսի 8-ին, առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն ու 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը: 
     Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ: