Վթար Ջերմուկ քաղաքում. կա տուժած


Վթար Ջերմուկ քաղաքում. կա տուժած
Օգոստոս 7 15:53 2019

Օգոստոսի 7-ին, ժամը 13:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը ժամը 13:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրամանատարը և նրա տեղակալը քաղաքացիների օգնությամբ տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: