Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Ռիգայի մրցաշարում


Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Ռիգայի մրցաշարում
Օգոստոս 6 18:32 2019

 Գրոսմայստեր Արման Միքայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել Լատվիայում ընթացող Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միքայելյանը սև խաղաքարերով հաղթանակով է ավարտել Վրաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Իրաքլի Ախվլեդիանիի հետ պարտիան:

 

 

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ տուրում հաշտությամբ է ավարտել պարտիան Հունաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Իոանիդիս Եվգենիոսի հետ:

 

 

Երկրորդ տուրից հետո Արման Միքայելյանն ունի 2, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 3 միավոր: