Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. Պաշտպանը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ


Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. Պաշտպանը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ
Օգոստոս 6 17:40 2019

Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։