«Կցանկանայի հիմա լինել թիմիս հետ»․ Մեսսի


«Կցանկանայի հիմա լինել թիմիս հետ»․ Մեսսի
Օգոստոս 6 08:33 2019

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար։ Հիշեցնենք՝ Մեսսին վնասվածք է ստացվել մարզման ընթացքում և թիմի հետ չի մեկնել ԱՄՆ։

«Ցանկանում էի սկսել աշխատանքը թիմի հետ, բայց, ցավոք, վնասվածք ստացա առաջին մարզման ընթացքում, ինչն ինձ շարքից դուրս թողեց որոշ ժամանակով: Շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար․ դրանք ցույց են տալիս ձեր սերն իմ նկատմամբ: Կցանկանայի հիմա լինել թիմիս հետ, բայց այս անգամ չստացվեց: Գրկում եմ բոլորիդ»,- նշել է Մեսսին։