Ուկրաինայում հայերի մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ (տեսանյութ)


Ուկրաինայում հայերի մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ (տեսանյութ)
Օգոստոս 5 21:44 2019

 

 

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում հնչել են կրակոցներ:

Միջադեպին մասնակցել են նաև հայեր: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կա առնվազն մեկ զոհ: Վիճաբանության մասնակիցներից երկուսը դանակի հարվածներ են ստացել:

Ռուսարմինֆո-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքավանդակին: Նա հիվանդանոցում մահացել է:

Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել երկու խումբ քաղաքացիների միջև: Կրակ բացողները դիմել են փախուստի, սակայն նրանց իրավապահները շատ արագ հայտնաբերել են:



loading...